Monday, 22 06 2026
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

«Որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել». Աշոտյանն ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ողջունելով հյուրին՝ Ա.Աշոտյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական կրթական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ոչ միայն տնտեսության և ռազմական համագործակցության ոլորտում, այլև կրթական բնագավառում»,-շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը՝ ի նպաստ հայ-ռուսական կրթական համագործակցության զարգացման և նշել, որ Հայաստան-Ռուսաստան հարբերությունները վաղուց արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:

Անդրադարձ է եղել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի՝ որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հաջողված օրինակի գործունեությանը և ռուսական գիմնազիա հիմնելու ծրագրին: Նշելով, որ համալսարանը ապահովում է բավարար մակարդակի բարձրագույն կրթություն՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Սլավոնական համալսարանում հետազոտական և գիտական բաղադրիչի ներդրումն ու ամրապնդումը, որը հնարավարություն կտա կրթության համակարգում բարձրացնել բուհի կշիռը:

Ա. Աշոտյանը կարևորել է նաև ՌԴ որոշ դպրոցներում հայերենի ուսուցման կազմակերպման խնդիրը՝ շեշտելով, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է պետական աջակցություն Ռուսաստանից:

Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև Հայաստանի դպրոցներում ռուսերենի դասավանդմանը, երկկողմ միջպետական համաձայնագրով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքային խնդիրների վերաբերող հարցեր:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում