Apple ընկերությունն իր մոտ է հրավիրել Tesla Motoros-ի ավտոմեքենաների մշակման գծով նախկին նախագահին, հայտնում է Electrek-ը:
Քրիս Փորիթն Apple-ում կղեկավարի ավտոմոբիլային նախագիծը: Էլեկտրամոբիլներ ստեղծելու Apple-ի նախագիծը ստացել է Project Titan անվանումը:
Մինչ այդ Փորիթն աշխատել է Land Rover-ում և եղել է Aston Martin-ի գլխավոր ինժեները: Նա պատասխանել է այնպիսի ավտոմեքենաների արտադրության համար, ինչպիսիք են One-77-ը, V12 Zagato-ը և DB9-ը: Tesla-ում նա աշխատել է Model S-ի, X-ի և 3-ի վրա:








































