ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը խիստ քննադատել է Բենիամին Նեթանյահուի ղեկավարությամբ Իսրայելի կառավարության քաղաքականությանը, հայտնում է haqqin.az-ը:
Ելույթ ունենալով ամերիկյան հրեական J-Street կազմակերպության առջև Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը «մեծ հիասթափություն» է զգում կապված Նեթանյահուի կաբինետի գործունեության հետ: Բայդենը, մասնավորապես քննադատել է Իսրայելի կառավարության քայլերը՝ ուղղված պաղեստինյան տարածքներում հրեական նոր բնակավայրերի կառուցմանը: Փոխնախագահի կարծիքով, այդ քայլերը «Իսրայելին տանում են ոչ ճիշտ ուղղությամբ»:
Բայդենը քննադատել է նաև Պաղեստինի ինքնավարության իշխանություններին՝ մեղադրելով խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին շրջանի ձախողման մեջ:







































