Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալն իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի նպատակների մասին:
««Բավարիա»-ն ցանկանում է երեք տիտղոս նվաճել: Մենք ցանկանում ենք Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում առավելության հասնել «Վերդեր»-ի նկատմամբ և հաղթել «Ատլետիկո»-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, ինչը մեզ թույլ կտա եզրափակիչների ուղեգրեր ձեռք բերել»,- Bild-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:
Հավելենք, որ Բունդեսլիգայում մյունխենցիներն իրենց ակտիվում 78 միավոր են գրանցել և 7 միավոր գերազանցում են Դորտմունդի «Բորուսիա»-ին:







































