Ռուսաստանը դարձել է «Մեծ քսանյակ»-ի միակ երկիրը, որի բնակիչները ԱՄՆ հաջորդ նախագահ կուզենային տեսնել Դոնալդ Թրամփին, այլ ոչ թե Հիլարի Քլինթոնին, ցույց է տվել բրիտանական YouGov հետազոտական ընկերության հարցումը, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանում հարցվածների 31%-ը աջակցում է Թրամփին, իսկ Քլինթոնին միայն 10%-ը: G20-ի մյուս բոլոր երկրներում Քլինթոնը նշանակալիորեն առաջատար է:
Քլինթոնի ամենամեծ քանակությամբ աջակցողներ և Թրամփի հակառակորդներ ապրում են Մեքսիկայում: Քլինթոնին ակտիվորեն աջակցել են նաև իտալացիները, գերմանացիները, իսպանացիները և Հարավային Կորեայի բնակիչները:
YouGov-ը հարցումը կատարել է գերմանական Handelsblatt Global Edition պարբերականի համար: G20-ի բոլոր երկրներում հարցմանը մասնակցել են մոտ 20 հազար մարդ:










































