Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեասը մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին աշխատանքից հեռացնելու փաստը: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ պորտուգալացի մասնագետը շատ էր վստահում իր սաներին:
«Մոուրինյոյի հետ լավ հարաբերություններ եմ պահպանում: Տհաճ է լսել, երբ նրա մասին վատ են արտահայտվում: Հարգում եմ Ժոզեին:
Նա, պարզապես, շատ էր վստահում մեզ: Հաճախ էինք հանգստանում: Չէ՞ որ չեմպիոններ էինք: Մոուրինյոն վստահում էր մեզ, իսկ մենք նրան դավաճանեցինք»,- Sky Sports-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:









































