Նոր նախաձեռնություն «SOS Գյումրի» թիմից. Գյումրու անօթևաններից բացի՝ բնակարանի շահառու կդառնա նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից մեկի ընտանիքը: Գյումրեցի զոհված զինծառայողների թվում է 3-4 կարիքավոր ընտանիք:
«SOS Գյումրի» թիմը դրամահավաքի մեկնարկին նախատեսում էր մեկ սենյականոց բնակարանով ապահովել 13 անօթևան ընտանիքի: Նախաձեռնությունը, սակայն, մեծ թափ հավաքեց և նախատեսված 13 բնակարանի փոխարեն անօթևաններին տրամադրվեց 23-ը, ընդ որում՝ տրամադրված բնակարանները նախատեսվածի պես մեկ սենյականոց չեն: «SOS Գյումրի»-ի հաշվեհամարին եղած 10 միլիոն դրամով նախատեսվում է նաև մատչելի գնով կահավորել անօթևանների բնակարանները: Խմբի անդամները, սակայն, եղածով չեն բավարարվելու: Նախատեսվում է մինչև մայիս ավելացնել բնակարանների շահառուների թիվը:
Հիշեցնենք, որ բնակարանի շահառու դարձած անօթևանների 6 տնակներն արդեն քանդվել են հատուկ միտումով, որպեսզի դրանք նորից չբնակեցվեն:












































