Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Հայաստանն ու Ղարաբաղը «պլանի տակ» վերցնելու նոր փորձ

Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակել է տեղեկություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով Ռուսաստանի ունեցած մտադրությունների և ավելին՝ ծրագրերի մասին:

Ըստ թերթի՝ ՌԴ նախագահ Պուտինն առաջիկայում անձամբ կզբաղվի հակամարտության կարգավորման գործընթացով և կփորձի կողմերին բերել հետևյալին՝ հայկական կողմը տարածքներ կվերադարձնի Ադրբեջանին, Ադրբեջանը դրա դիմաց համաձայնություն կտա Ղարաբաղի կարգավիճակին և խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

Ըստ էության, ռուսական այս ծրագիրը նոր չէ: Նախորդ տարի աշնանն այս մասին գրում էր մեկ այլ ռուսական թերթ՝ «Կոմերսանտը»: Նախորդ տարի այդ ժամանակահատվածում էլ Ռուսաստանը բավական ակտիվ էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սեպտեմբերի 1-ին Լավրովը այցելել էր Ադրբեջան, հետո հաջորդել էր Բաքվի ռազմական սադրանքների ակտիվ շրջան, հրետակոծվել էին Հայաստանի Տավուշի սահմանի անմիջական շփման գոտուց հեռու բնակավայրերը, անգամ Նոյեմբերյան քաղաքը, եղել էր նույնիսկ քաղաքացիական զոհ: Հետո Լավրովը եկավ Հայաստան, ադրբեջանական կողմը սկսեց հայտարարել, որ Մոսկվան առաջարկներ ունի: Հայկական կողմը հերքում էր, իսկ Մոսկվան՝ լռում: Մինչև տեղի ունեցավ Սիրիայի սահմանին ռուս-թուրքական միջադեպը, և այն լուրջ ճգնաժամ առաջացրեց թե ռուս-թուրքական հարաբերությունում և թե ռուս-ադրբեջանական, քանի որ Բաքուն չէր կողմնորոշվում, թե ում կողմը պետք է կանգնել:

Այսօր ահա պատմությունը կարծես թե կրկնվում է քառօրյա պատերազմից հետո, կրկին Լավրովը Բաքու և Երևան վոյաժի մեջ է, կրկին ռուսական մամուլը առաջ է բերել ռուսական պլանը, և կրկին այդ կապակցությամբ դեռևս չկան պաշտոնական մեկնաբանություններ: Միայն թե այս անգամ առկա է մի նրբություն: Եթե նախորդ տարի աշնանը ռուսական ակտիվ ջանքը կոտրվեց ռուս-թուրքական լարումով, օդանավային միջադեպով, ապա այսօր արդեն ռուսական նոր ջանքը ըստ էության տեղի է ունենում արդեն իսկ այդ իրողության պայմաններում, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նոր փորձը Մոսկվան ըստ էության առնվազն փորձած կլինի ադապտացնել նոր իրավիճակին:

Միաժամանակ ակնհայտ է, որ Բաքվի համար որոշակիորեն նվազել է Ռուսաստան, թե Թուրքիա դիլեման, և այս առումով կարծես թե գտնվել է միջանկյալ ինչ-որ իրավիճակ: Եվ սա, իհարկե, առաջացնում է մտահոգություններ այն կապակցությամբ, թե այս անգամ ինչը կտապալի ռուսական ակտիվ ջանքը և ռուսական պլանի իրագործումը:

Թե ով կտապալի՝ կարող ենք ենթադրել, գուշակել, կանխատեսել, սակայն մի բան հստակ է, թե ով է պարտավոր տապալել այդ պլանը: Դա պարտավոր են անել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մարդիկ, ովքեր ունեն այդ երկու հայկական պետականությունների հանդեպ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտավորություններ: Դրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են, որոնք պարտավոր են տապալել այն պլանը, որը ներկայացվում է փաստորեն վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ:

Միևնույն ժամանակ իշխանություններից այդ պարտավորությունների կատարումը պարտավոր են պահանջել մարդիկ, ովքեր պատասխանատվություն ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կայուն զարգացման հանդեպ, ովքեր չունեն դրա վերաբերյալ իրավական պարտավորություն, սակայն ունեն քաղաքական և քաղաքացիական պատասխանատվության համարձակություն: Դրանք առաջին հերթին Հայաստանի քաղաքական ուժերն են, որոնք, սակայն, այս հարցում առայժմ լուռ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում