Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Քիլիս նահանգը կրկին հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից:
Այսօր Քիլիսում պայթել է 3 հրթիռ, որոնք արձակվել են Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկած տարածքներից: Դրանցից մեկը դիպել է մի տան, որտեղ հրդեհ է բռնկվել:
Քիլիսի քաղաքապետ Հասան Քարան հայտարարել է, որ թեթևակի վիրավորվել է 3 մարդ: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներն ու հրշեջները:
Մնացյալ երկու հրթիռներից մեկն ընկել է տեղի մզկիթի արտաքնոցի վրա, իսկ մյուսը՝ ամայի տարածքում:
Վերջին շրջանում Քիլիսը շարունակ հրթիռակոծվում է Սիրիայի տարածքից:











































