Սիրիական ընդդիմադիր Բանակցային բարձրագույն կոմիտեն պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ոչ միայն լքի պաշտոնը, այլև պատասխանատվություն կրի իր գործողությունների համար։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կոմիտեի գլխավոր համակարգող Ռիադ Հիջաբը՝ փոխանցում է TASS գործակալությունը:
«Բաշար Ասադը չի մնա նախագահ և նրան ներում չի լինի, քանի դեռ դատարանի առջև չի կանգնի։ Նա չի կարող անպատիժ մնալ իր հանցագործությունների համար»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Բանակցային բարձրագույն կոմիտեն չի համաձայնի քաղաքական գործընթացի, որի «նպատակը կլինի Ասադի ռեժիմի պահպանումը»։







































