Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը փորձում է վերլուծել թիմի անհաջողությունները։ Նրանք անհաջողությունների պատճառներից մեկը համարում են Նեյմարին, ով, ակումբի ղեկավարության կարծիքով, քիչ ժամանակ է հատկացնում ֆուտբոլին։
Բրազիլացուն մեղադրում են այն բանում, որ նա հիմնական ժամանակը հատկացնում է տարբեր գովազդային նկարահանումների, ինչպես նաև հաճախակի մասնակցում է երեկույթների։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 29 խաղում 21 գոլ է խփել ու կատարել 10 գոլային փոխանցում։









































