ԵՄ ոստիկանական ծառայության (Եվրոպոլ) ղեկավար Ռոբ Ուեյնրայթը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների իրականացման հնարավորության մասին, ինչպես նաև այն մասին, որ Բրյուսելի և Փարիզի հարձակումների որոշ կազմակերպիչներ կարող են դեռևս գտնվել ազատության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Եվրոպոլի ղեկավարի խոսքով՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը միայն կբարդացնի հատուկծառայությունների աշխատանքը և կունենա ամենալուրջ հետևանքները։








































