ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է հարձակումներ Եվրոպայի հարավի առողջարանային վայրերում։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պաբերականը՝ հղում անելով Գերմանիայի հատուկծառայությունների ունեցած տեղեկությանը, որը ստացվել է իտալացի գործընկերներից։
Համաձայն այդ տվյալների՝ ծայրահեղականները կարող են հարձակումններ իրականացնել առափնյա առևտրականների տեսքով կամ պայթուցիկ սարքեր տեղադրել պառկելատեղերի արանքում։ Ահաբեկչությունների հնարավոր վայրեր են համարվում Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիայի հարավը։
«Միանգամայն հնարավոր է, որ ԴԱԻՇ-ը պատրաստվում է անցնել ահաբեկչության նոր մակարդակի,- ասել է պարբերականի աղբյուրը:- Առողջարանային վայրերի լողափերը հազիվ թե հնարավոր լինի պաշտպանել»։









































