18-ամյա ամերիկացի հարձակվող Ֆիլիպ Ատբաշյանը պայմանագիր է ստորագրել ԲԱՏԷ-ի հետ՝ հաղորդում է «Pressball»-ը:
2010 թվականին Ատբաշյանը փորձաշրջան է անցել «Էսպանյոլ»-ում, որից հետո՝ 2014 թվականին, նա միացել է «Մետց»-ի երիտասարդական թիմին, կես տարի անց՝ ԱԻԿ-ին, որի կազմում անցկացրած մեկ խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
2015 թվականին Ատբաշյանը վերադարձել է ԱՄՆ՝ Նյու Յորքի տեխնիկական համալսարան: Սովորելով բժշկական ֆակուլտետում ֆիզիոթերապևտի մասնագիտությամբ՝ նա միաժամանակ խաղացել է ֆուտբոլ:
Նշենք, որ Ատբաշյանն անձնական տվյալներում նշել է, որ ազգությամբ ռուս է:








































