Ճապոնիայի Կյուսյու կղզում տարբեր ուժգնությամբ երկրաշարժերի ընդհանուր թիվն ապրիլի 14-ից մինչև երեքշաբթի առավոտյան գերազանցել է 600-ը: Մինչև հիմա ստորգետնյա ցնցումները շարունակվում են, տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են անում զգուշություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Հիմնականում առավել մեծ ուժով ստորգետնյա ցնցումներ զգացվել են Կումամոտո և Օիտա պրեֆեկտուրաներում:
Ճապոնիայի Կումամոտո նահանգում մինչև 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարքի հետևանքով հինգշաբթի օրվանից մահացել է 44 մարդ: Վնասվածքներ է ստացել ավելի քան 1000 մարդ, 94 հազար բնակիչներ լքել են իրենց տները:









































