Beats 1 համացանցային ռադիոկայանի YouTube ալիքում հայտնվել է Apple Music ծառայության երաժշտական գովազդը Թեյլոր Սվիֆթի մասնակցությամբ, հայտնում է lenta.ru-ն:
Հոլովակում, որը ստացել է Taylor Mic Drop անունը, երգչուհին իր iPhone 6s Plus սմարթֆոնով միացնում է Getting Ready to Go Out երգացանկը և ընտրում Jimmy Eat World խմբի The Middle երգը: Ապա նա սկսում է պարել և «երգել»՝ դիմահարդարման վրձինը օգտագործելով որպես բարձրախոս:









































