Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 30–րդ տուրում «Համբուրգ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Որոշ փոփոխություններ էինք կատարել և խաղի մեկնարկային րոպեներին դժվար էր: Թիմս վստահ էր խաղում պաշտպանության գծում:
Այժմ բոլոր մտքերս կապված են Գերմանիայի Գավաթի խաղարկության հետ: Բնականաբար, մեր առջև եզրափակչի ուղեգիր նվաճելու խնդիր է դրված»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:









































