Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Հայաստանցի դպրոցականները փայլուն հաղթանակ են տարել ԱՄՆ-ում

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից վերադարձել է արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով՝ հերթական անգամ պատվով ներկայացնելով Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը մի քանի ամիս շարունակ զօրուգիշեր պատրաստվում էր ԱՄՆ-ում անցկացվելիք հանրաճանաչ զանգվածային «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (ՌԱՄ / NRC, www.thenrc.org) մրցույթին: Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը:

«Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին իրենց սումո ռոբոտով, և մրցույթին ներկայացած թիմերի մեջ մեծ թիվ էին կազմում հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում մրցողները: Հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ մեր ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ է եղել այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ: «Այբ»-ի ռոբոտը հաղթել է այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են այս մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներն ու հյուրերը հիացած էին հայկական թիմի սումո ռոբոտով ու դրա վրա կատարված աշխատանքի ծավալով: «Բոլորը հերթով մոտենում էին մեզ ու խնդրում ռոբոտին ձեռք տալ, նկարվել դրա հետ: Շատ ուսուցիչներ ասացին, որ ԱՄՆ-ում չգիտեն այնպիսի դպրոց, որտեղ ռոբոտները պատրաստվեն բացարձակ զրոյից՝ «Այբ»-ի ռոբոտաշինության մակարդակով»,-պատմում է ուսուցիչը:

«Ռոբոտաշինությունն ու ինժեներիան կարևոր բաղադրիչներ են «Այբ»-ի կրթական բովանդակության մեջ: Դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիան և վերջերս գործարկված արտադրական լաբորատորիան՝ ֆաբլաբը, կրթությունը դարձնում են կիրառական՝ հնարավորություն տալով մեր երեխաներին առավելագույնս դրսևորելու իրենց ներուժն ու նոր բացահայտումներ կատարելու: Սա «Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմի առաջին նվաճումը չէր հայտնի միջազգային ռոբոտիկայի մրցույթներում, բայց ամենանշանակալիցն էր: Ռոբոտաշինությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է: Այս հեղինակավոր մրցույթում մեր թիմի հաղթանակը ոչ միայն «Այբ»-ի, այլև Հայաստանի համար մեծ նվաճում է»,- նշում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Հերթական անգամ համոզվում ենք՝ որքան շնորհալի, աշխատասեր, ջերմեռանդ և անպարտելի են հայ երիտասարդները: Նրանք կարիք չունեն գաղափարների, հովանավորչության և ուղեցույցների: «Հերթական անգամ համոզվում ենք, թե որքան շնորհալի, աշխատասեր,  հետևողական և անպարտելի են Հայաստանի երիտասարդները: Նրանք չունեն նոր աղափարների պակաս: Հայաստանի երիտասարդները կարող են ճանապարհ հարթել դեպի միջազգային հարթակներ, և ոչ միայն հաղթահարել առաջադրված ամենախիստ պահանջները, այլև սահմանել նոր չափանիշներ: Նրանց ընդամենը պետք է մեր աջակցությունը: Համոզված եմ, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարած սոցիալական ներդրումները կունենան երկարաժամկետ արդյունքներ. մենք ականատես ենք այս երիտասարդների դեռևս առաջին հաղթանակներին: Առջևում սպասվում են բազմաթիվ նոր ձեռքբերումներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թվականից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առանց որի աջակցության հնարավոր չէր լինի «Այբ»-ի սաների ակտիվ մասնակցությունը բազմաթիվ միջազգային մրցույթների ու մրցաշարերի: 2013-2016 թվականների ընթացքում ընկերությունը ռոբոտիկայի լաբորատորիային ավելի քան 52 միլիոն դրամի, իսկ 2013-2015 թվականների ընթացքում ֆաբլաբի ստեղծման համար 92 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել:

Ընդհանուր առմամբ, ռոբոտաշինության ոլորտի զարգացմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է 2011 թ-ից: Մինչ օրս՝ այդ ոլորտում իրականացված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 218 միլիոն դրամ:

2012 թվականին «ArmRobotics» բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին նույն մրցույթում «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին «Թրինիտի» քոլեջի (Քոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել նրա «AybStorm» ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար: «Այբ»-ն իր երկու թիմով պատվով է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն:  Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

IMG_9732

IMG_9717

IMG_9705

IMG_9696

IMG_9692

IMG_9784

IMG_9767

IMG_9749

IMG_9745

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում