Saturday, 27 06 2026
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում

Չեխահայերը բողոքի ակցիան են իրականացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած գործողությունների դեմ

Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակում ապրիլի 16-ին հարյուրավոր չեխահայեր բողոքի երթ են անցկացրել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ։ Ցուցարարները հանդես են եկել «ԵԱՀԿ, դադարեցրու Ադրբեջանի ոտնձգությունները», «Մինսկի խումբ՝ դու պարտավոր ես կանգնեցնել Ալիևի ագրեսիան», «Ռուսաստան և Իսրայել՝ դադարեցրեք սպառազինության վաճառքը Ադրբեջանին», «Պաշտպանեք մեր՝ կյանքի և ինքնորոշման իրավունքները», «Ադրբեջան՝ ձեռքերդ հեռու Արցախից», «#NKpeace, #KarabakhNow» և այլ կարգախոսների ներքո։ Հնչել են հայրենասիրական երգեր և տեղեկատվական թռուցիկներ բաժանվել Պրահայի երկու հազարից ավելի բնակիչների և այցելուների։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պրահայի քաղաքապետարանի կողմից արտոնված չեխահայերի խաղաղ ակցիան անցել է առանց միջադեպերի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չեխիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունները դիմել են երկրի իշխանություններին՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու պահանջով։

Բողոքի ակցիան անց է կացվել Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24 կոմիտե»-ի նախաձեռնությամբ (որում ներկայացված է ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, չեխահայ գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները և հոգևոր հովիվը)։ Ակտիվ մասնակցություն են բերել «ԱրմՊրահա» ուսանողական/երիտասարդական կազմակերպության անդամները։ Ցույցին մասնակցել է 200-250 հոգի։ Ակնկալվում էր, որ մասնակցությունն ավելի բարձր կլինի, բայց խանգարել է հորդառատ անձրևը՝ կազմակերպիչները նույնիսկ ստիպվաց են եղել կես ժամով հետաձգել ակցիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում