Ավստրալացի հրշեջները մերկացել են հանուն բարեգործական օրացույցի՝ հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է պարբերականը՝ չկա ծուխ առանց կրակի, իսկ այդ դեպքում կա նաև շատ «ջերմություն»։
Firefighter’s Calendar-ը թողարկվում է 1993 թվականից։ Կազմակերպիչներին հաջողվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1.3 մլն դոլար հավաքել հիվանդ երեխաների օգնության համար թողարկման պահից ի վեր։
Ներկայիս ֆոտոսեսիային մասնակցում է հրշեջ ծառայության 14 աշխատակից։



























































