Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Վալենսիա»-ից կրած պարտությունից հետո խոսել է խաղի մասին:
«Մենք գիտեինք, որ բարդ է լինելու: Թիմն առաջընթաց է գրանցում, սակայն այսօր խաղը չավարտվեց այնպես, ինչպես պետք էր:
«Կամպ Նոու»-ն աջակցեց թիմին մինչև վերջ: Այսպիսի բուռն աջակցություն ես դեռ չէի տեսել: Մենք հրաշալի մարտահրավեր ունենք. հաղթի՛ր 5 խաղ ու դարձի՛ր չեմպիոն:
Ես փոփոխություն չարեցի, քանի որ դա անարդարացի կլիներ փոխարինվողի համար: Յուրաքանչյուրն ուղղակի հոյակապ էր խաղում»,- ասել է Լուիս Էնրիկեն:








































