Pink Floyd աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորի որդին կարող է հայտնվել բանտում` դատարանում տված խոստովանական ցուցմունքներից հետո: Ուրբաթ օրը երիտասարդը հայտնել է, որ մասնակցել է 2010 թ. դեկտեմբերին Լոնդոնում կազմակերպված բողոքի ակցիաներին, որոնց հաջորդել են անկարգությունները և բախումները ոստիկանության հետ:
Հիշեցնենք, որ այդ ակցիաների ժամանակ երիտասարդությունը պահանջում էր չեղյալ հայտարարել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի բարձրացման մասին որոշումը:
Այդ ցուցերի ժամանակ Չարլի Գիլմորին նկարահանել էին` երկրի գլխավոր հրապարակում տեղադրված ազգային դրոշից կախված վիճակում: Գիլմորը ներողություն էր խնդրել այս արարքի համար: Նրան բաց էին թողել գրավի դիմաց մինչև հուլիս ամիսը, որպեսզի հանձնի քննությունները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: