Գերմանացի տնտեսագետների տվյալներով՝ Շենգենի երկրների կողմից սահմանային վերահսկողության ներմուծումը տարեկան նրանց արժենում է 15 մլրդ դոլար։
Ժամանակավոր սահմանային վերահսկողությունը, որը 4 երկրներ՝ Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան, սահմանել էին 2015 թվականի կեսին ներգաղթյալների զանգվածային ներհոսքի պատճառով, Եվրոպայի տնտեսությանն արժենում է տարեկան 9-15 մլրդ եվրո։
Նման տվյալներ է ներկայացնում է Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով տնտեսական հետազոտությունների ifo մյունխենյան ինստիտուտի հաշվարկներին։
Փորձագետների տվյալներով՝ վնասը կապված է զբոսաշրջային հոսքերի կրճատման, ինչպես նաև բազմաթիվ արտադրական ընկերությունների գործունեության դժվարացման հետ։
Ինչպես կարծում են մասնագետները, Շենգենի գոտու բոլոր 22 երկրների կողմից համընդհանուր վերահսկողության սահմանման դեպքում առևտրի ծավալը կարող է կրճատվել 20 տոկոսով, իսկ տնտեսական կորուստներն այդ պետությունների համար կգերազանցեն տարեկան 100 մլրդ եվրոն։








































