Սիրիայի ազատ բանակի իրավախորհրդատու Օսամա Աբու Զեյդը համարում է, որ Սիրիայում հրադադարը փլուզման եզրին է, և չի բացառում բանակցային գործընթացից դուրս գալու հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռեժիմի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը աճում է, մասնավորապես, Հալեպի հարավային արվարձանների կողմից, որտեղ ներքաշվում են իրանցի և աֆղանստանցի զինյալները»,- հայտարարել է Աբու Զեյդը Sputnik գործակալության հետ զրույցում:
«Բացի դրանից՝ քրդական խմբավորումների կողմից տեղի ունի մշտական սադրանքներ և հարձակումներ Կաստիլյոյի ճանապարհի ուղղությամբ, դա միակ բաց գիծն է Հալեպի ուղղությամբ: Դա փորձ է միակ ճանապարհը արգելափակելու, և այդպիսով ճնշելու ավելի քան 400 հազար քաղաքացու»,- նշել է նա:
Աբու Զեյդը համարում է, որ այդ խախտումները և հումանիտար դրույթների չկատարումը կարող են բերել հրադադարի փլուզման և բանակցային գործընթացից հնարավոր դուրս գալուն:
«Դա զինված խմբավորումներից և Սիրիայի ազատ բանակից պահանջում է ամուր դիրքորոշում բանակցային գործընթացի նկատմամբ»,- ասել է նա:









































