Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Պետական հեղինակության կենսական հրամայական

Արցախյան քառօրյա պատերազմը փոխել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի տրամաբանությունը, և այստեղ ներկայումս իրավիճակը հայտնվել է թեժ դիմակայության երկրորդ փուլում: Սա համահունչ է աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությանը: Մասնավորապես՝ ղարաբաղյան առաջին պատերազմը բռնկվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգահեռ, երբ քանդվում էր կայսրությունը: Ներկայումս կայսրության փլուզման երկրորդ փուլն է, որը դրսևորվում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությամբ, և որն անխուսափելիորեն ավարտվելու է Ռուսաստանի համաշխարհային դիրքերից նոր նահանջով: Եվ այս գործընթացում էլ արձանագրվում է ղարաբաղյան, ըստ էության, երկրորդ պատերազմը:

Հայաստանը և Ղարաբաղը պետք է դիմակայեն ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը և անեն ամեն ինչ, որպեսզի այդ փուլն էլ ռազմական առումով ավարտվի հաղթանակով՝ տվյալ դեպքում առաջին և երկրորդ հաղթանակների պահպանման տեսքով: Սա, իհարկե, ներքին ու արտաքին բազմաբնույթ գործոնների հանրագումար է և պահանջում է հսկայական ջանքեր բոլոր ուղղություններով՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին կյանքի որակական փոփոխության:

Ղարաբաղյան գործընթացը ավելին է, քան Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիր: Ղարաբաղյան գործընթացը միջազգային օրակարգի թեմա է: Իսկ դա արդեն հարցը դարձնում է առավել ընդգրկուն, դրանից բխող ճառագումները դարձնում է բազմազան և բազմավեկտոր: Հետևաբար, Հայաստանը պետք է ամբողջապես, համալիր կերպով պատրաստվի ղարաբաղյան գործընթացին և գիտակցի, որ դա պարզապես նոր աշխարհակարգի ճանապարհին մի հանգրվանի պայմանական անուն է ավելի շատ, քան կոնկրետ զարգացում:

Խոսքը նոր աշխարհակարգում Հայաստանի նիշի մասին է, որին պետք է արժանանալ կամ որը պետք է նվաճել: Իսկ դրա համար հարկավոր է կարգի բերել ինքնզինքը, այսինքն` հարկավոր է կարգի բերել ներքին կյանքը, ղարաբաղյան գործընթացը ծառայեցնել ոչ թե այդ ներքին կյանքը ստվերելու և խնդիրներից հասարակական ուշադրությունը շեղելու գործին, այլ գործընթացը դարձնել այն խոշորացույցը, որը հնարավորություն կտա ավելի լավ տեսնել ներքին խնդիրներն ու մարտահրավերները: Ամեն ինչ կախված է ցանկությունից: Ամեն ինչ սկսում է ցանկությունից, ինչպես կասեր փիլիսոփան:

Հարցն այն է, թե ով ինչ է ցանկանում ներկայիս ժամանակահատվածում: Ըստ դրա էլ գործածվում է ղարաբաղյան կարգավորման հարցը: Բայց դրա հետ մեկտեղ, խնդիրը նաև կարողանալու մեջ է: Ով ինչ և ինչքան է կարող և ինչպես է կարող ղարաբաղյան գործընթացը ներքին կյանքի խոշորացույց դարձնելու գործում: Համենայնդեպս, անցնող ժամանակաշրջանն այդ առումով ակնհայտ դարձրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ցանկության և կարողության պրոբլեմը: Կհաջողվի՞, արդյոք, դա հաղթահարել առաջիկայում` շատ դժվար է ասել:

Նոր իրավիճակում, իհարկե, առաջնային խնդիրներից մեկը դառնում է Արցախի և ընդհանրապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգության խնդիրը: Խոսքը չի կարող լինել լոկ ֆիզիկական անվտանգության, ռազմական պաշտպանության մասին: Այստեղ անվտանգությունը ունի և պարտադիր պետք է ունենա և՛ հոգեբանական, և՛ տնտեսական, և՛ ռազմական բաղադրիչներ: Հայաստանը Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում պետք է պատրաստվի «պաշարման» քաղաքականության, այսինքն՝ արտակարգ դրության, որը պահանջում է ներքին ռեսուրսների էական մոբիլիզացիա:

Պետք է արձանագրել, որ Ադրբեջանն առաջիկայում չի հրաժարվելու Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումից: Հետևաբար ջանքերը պետք է գնան ոչ միայն զսպմանը, այլ նաև Ադրբեջանի հրետակոծությունների, այսպես ասած, արդյունավետության զրոյացմանը: Դա նշանակում է առաջին հերթին պաշտոնական ներկայացուցչականության մշտական ապահովում սահմանամերձ գյուղերում: Այսինքն՝ այդ գյուղերում պետք է մշտապես ներկա լինեն պաշտոնյաներ, որոնք կիրականացնեն անվտանգության և ընդհանրապես օպերատիվ կառավարման աշխատանքներ:

Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հրատապ, մասշտաբային միջոցառումներ, ապաստարանների պատրաստում, ենթակառուցվածքների զարգացում, որոնք թույլ կտան հնարավորինս արագ արձագանքել արտակարգ դրությանը և հարկ եղած դեպքում կա՛մ օգնության հասնել քաղաքացիներին, կա՛մ պարզապես էվակուացնել նրանց առանց կորուստների: Արտակարգ դրության պետք է բերվի սահմանամերձ բնակավայրերի կյանքի ռեժիմը, այդ թվում՝ տնտեսական առօրյան: Ընդհանրապես, պետք է այդ փոփոխությունը, այդ վերանայումը կատարվի երկարաժամկետ հաշվարկով, քանի որ ընդհանուր առմամբ ռիսկերը երկարաժամկետ են, և դա ակնհայտ է:

Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի տնտեսական պլանավորումը պետք է իրականացվի արտակարգ դրության տարիների հաշվարկով, հետևաբար կենսագործունեության հնարավորությունները պետք է վերափոխվեն և համապատասխանեցվեն «պաշարման» ռեժիմին: Իհարկե, այդ ռեժիմը նախևառաջ ենթադրում է Հայաստանի կենտրոնական հատվածների ու մասնավորապես Երևանի հետ տարաբնույթ արագ և օպերատիվ հաղորդուղիների ապահովում, կապի բոլոր միջոցներով՝ համացանցից մինչև ավտոճանապարհներ: «Պաշարումը» պետք է լինի տրամաբանություն, բայց ոչ ֆիզիկական վիճակ: Ֆիզիկական վիճակով ամեն ինչ պետք է լինի հակառակը, և սահմանամերձ բնակավայրերը իրենց թիկունքում ավելի տաք պետք է զգան Երևանի ու մնացյալ քաղաքների և բնակավայրերի աջակից շունչը:

Բնականաբար, այդ ամենը կպահանջի տնտեսական մեծ ռեսուրսներ, ինչն էլ իր հերթին կարող է ապահովվել միմիայն երկրի ներսում կառավարման արդյունավետության և արդարացիության բարձրացման շնորհիվ, համակարգային իրական ռեֆորմների շնորհիվ, որոնք լիովին կփոխեն թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՛ սոցիալ-տնտեսական պատկերը, թե՛ երկրի իմիջը արտերկրում, թե՛ ներդրումային գրավչությունը և թե՛ քաղաքական կշիռը: Ամեն ինչ չափազանց պարզ է՝ պատերազմը սողացել է սահմանի «փշալարի» տակից, որքան ուշ արձանագրենք այդ իրողությունը, այնքան այն կարող է վտանգավոր դառնալ:

Ամբողջ Հայաստանը պատերազմական կամ արտակարգ դրության անհրաժեշտությունից զերծ պահելու համար պետք է ամբողջ Հայաստանի համար խնդիր դնել Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտակարգ կառավարման արդյունավետ իրականացմանը նպաստելը: Դրա շնորհիվ նաև էապես կարող է բարձրանալ Ադրբեջանին զուտ ռազմական միջոցներով զսպելու առանց այդ էլ շոշափելիորեն բարձր, բայց օբյեկտիվորեն ինքնին անբավարար գործոնի արդյունավետությունը: Մինչև Հայաստանի իշխող համակարգը որակապես, խորքից չփոխի իր իսկ վարքը Հայաստան պետության հանդեպ, այդ վերաբերմունքը վերջապես չվերածի իրապես պետական վարքի, եթե իհարկե՝ ունակ է դրան, անհնար կլինի հիմնովին փոխել Բաքվի սանձարձակ վարքը:

Բնականաբար, այդ ամենը կպահանջի տնտեսական մեծ ռեսուրսներ, ինչն էլ իր հերթին կարող է ապահովվել միմիայն երկրի ներսում կառավարման արդյունավետության և արդարացիության բարձրացման շնորհիվ, համակարգային իրական ռեֆորմների շնորհիվ, որոնք լիովին կփոխեն թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՛ սոցիալ-տնտեսական պատկերը, թե՛ երկրի իմիջը արտերկրում, թե՛ ներդրումային գրավչությունը և թե՛ քաղաքական կշիռը: Ամեն ինչ չափազանց պարզ է՝ պատերազմը սողացել է սահմանի «փշալարի» տակից, որքան ուշ արձանագրենք այդ իրողությունը, այնքան այն կարող է վտանգավոր դառնալ:

Ամբողջ Հայաստանը պատերազմական կամ արտակարգ դրության անհրաժեշտությունից զերծ պահելու համար պետք է ամբողջ Հայաստանի համար խնդիր դնել Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտակարգ կառավարման արդյունավետ իրականացմանը նպաստելը: Դրա շնորհիվ նաև էապես կարող է բարձրանալ Ադրբեջանին զուտ ռազմական միջոցներով զսպելու առանց այդ էլ շոշափելիորեն բարձր, բայց օբյեկտիվորեն ինքնին անբավարար գործոնի արդյունավետությունը: Մինչև Հայաստանի իշխող համակարգը որակապես, խորքից չփոխի իր իսկ վարքը Հայաստան պետության հանդեպ, այդ վերաբերմունքը վերջապես չվերածի իրապես պետական վարքի, եթե իհարկե՝ ունակ է դրան, անհնար կլինի հիմնովին փոխել Բաքվի սանձարձակ վարքը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում