Մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով` առայժմ Բրյուսելի փողոցներ է դուրս եկել մոտ 2 հազար մարդ, որպեսզի մասնակցեն «Ատելության դեմ երթին»` կապված մարտի 22-ի ահաբեկչությունների հետ, հայտնում է TASS-ը:
«Ներկայումս մասնակցում է մոտ 2 հազար մարդ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Այդ երթը պետք է տեղի ունենար ահաբեկչություններից մի քանի օր անց, սակայն երկրի իշխանությունների խնդրանքով հետաձգվել էր` ելնելով անվտանգության նկատառումներից:










































