Կուբայի ապագա առաջնորդները պետք է լքեն իրենց պաշտոնները ոչ ուշ, քան 70 տարեկանում, և ճանապարհ բացեն երիտասարների համար: Այսպիսի կարծիք է հայտնել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն:
Նրա կարծիքով՝ պաշտոնից հեռանալը չի նշանակում «որ դուք երկրի համար չեք կարող անել ինչ-որ օգտակար բան»: Տարեց քաղաքական գործիչները կարող են շարունակել մասնակցել կուսակցական միջոցառումներին և շատ ժամանակ հատկացնել իրենց թոռներին՝ Կուբայի առաջնորդի խոսքերը մեջբերում է France Presse գործակալությունը:
Կաստրոն արդեն 84 տարեկան է, իսկ նրա եղբայր Ֆիդել Կաստրոյի 90-ամյակը կլրանա օգոստոսին:











































