Այսօր Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Իրանում ահաբեկչություն է կանխվել, որը ծրագրել էին իրականացնել երկրի արևմուտքում: Այս մասին գրում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչը, որը ծրագրել էր պայթեցնել իրեն, ձերբակալվել է հետախուզության ուժերի կողմից:
Նախարարը մանրամասներ չի հաղորդել, միայն նշել է, որ այդ ահաբեկչության կազմակերպման հետևում կանգնած են «տարածաշրջանի որոշակի երկրներ»:










































