Գերմանիայում հարցվածների երկու երրորդը դեմ է արտահայտվել կանցլեր Անգելա Մերկելի որոշմանը ՝ հետաքննություն սկսել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ, ով եթերում Էրդողանին ուղղված վիրավորական բանաստեղծություն էր կարդացել: Այս մասին գրում է Bild-ը:
Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության Emnid ինստիտուտը:
Ըստ այդմ՝ հարցվածների 66%-ը համաձայն չէ Մերկելի որոշմանը, 22%-ը կանցլերի որոշումը ճիշտ է համարում, 12%-ը ձեռնպահ է մնացել պատասխանից:
Հարցմանը մասնակցել է 500 մարդ:






































