Sunday, 05 05 2024
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում

«Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը». Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախում (լուսանկարներ)

Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:

Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: 
Հունիսի 3-ին երգչուհին իր դստեր և ստեղծագործական խմբի հետ այցելել է Արցախ:

Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը կարևորել է Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: «Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել է Մոնսերատ Կաբալիեն` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները:

«Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ավելացրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն 1974թ. ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան և 1991 թվականին` Խաղաղության դեսպան (1991):

Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994): 
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոնսերատ Կաբալիեին և նրա դստերը` հայտնի երգչուհի, սոպրանո Մոնսերատ Մարտիին, հայ ստեղծագործողի կողմից պատրաստված ոսկյա խաչեր նվիրեց, որոնք նրանք կրեցին Գանձասարի վանքում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օրհնելուց հետո: 
Այսօր երեկոյան երգչուհին, ստեղծագործական խումբը և արտերկրից ժամանած այլ հյուրերն այցելեցին նաև Շուշի, եղան Շուշիի Մայր Տաճարում` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետև այցելեցին Նորավանք և վերադարձան Երևան:

Նշենք, որ Մոնսերատ Կաբալիեին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, և նախագծի հեղինակ, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:

Ավելացնենք, որ մինչ այդ Արցախ էին այցելել անգլիացի աշխարհահռչակ բաս-կիթառահար, վոկալիստ եւ երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզը (Glenn Hughes), Դերեկ Շերինյանը, հանրահայտ Ալ Բանոն, հայտնի տիեզերագնաց Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, ով 12 լուսնագնացներից 10-րդն է, ով իր առաքելությունը կատարել է 36 տարեկանում` լինելով ամենաերիտասրդ լուսնագնացը: Անցյալ տարի Ստեփանակերտ էր այցելել նաև շվեյցարացի աստղագնաց Կլոդ Նիկոլիեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գլեն Հյուզը, Դերեկ Շերինյանը և Dorians խումբը մեծ համերգ ունեցան Ստեփանակերտի հրապարակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում