Սկոպյեում բողոքի ակցիայի մասնակիցները ծեծկռտուք են սարքել և ներկեր նետել քաղաքի կենտրոնում գտնվող Հաղթական կամարի վրա, հայտնում է RIA Novosti-ն:
Չարտոնված հանրահավաքի մի քանի հազար մասնակիցներ Մակեդոնիայի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ծեծկռտուք են սարքել այնտեղից քշելով այն քաղաքացիներին, որոնք աջակցություն էին հայտնում կառավարության գործունեությանը:
Բացի այդ նրանք ներկերով գնդեր են նետել 2012 թվականին կառուցված Porta Macedonia հաղթակամարի վրա, որը նրանց համար խորհդանշում է նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու չարդարացված ծախսերը:
Ցուցարարները նաև կամարին գրել են «Մահ ֆաշիստներին, ազատության ժողովրդին» գրաֆիտի:
Այժմ մի քանի հազար ցուցարար շարժվում է դեպի կառավարության շենք: Սկոպյեի կենտրոնում բերվել են մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր:
Ընդդիմադիրների հիմնական պահանջն է Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովի կողմից 56 բարձրաստիճան պաշտոնյաների համաներման չեղարկումը, ինչպես նաև հունիսի 5-ին նշանակված վաղաժամ խորհրդարանական ընտրությունների չեղյալ հայտարարումը: Ընդդիմությունը գտնում է, որ իշխանությունները պատշաճ կերպով չեն պատրաստել ընտրացուցակները, և այժմ այնտեղ հաշվվում է 200-300 հազար «մահացածներ», որը փոքր երկրում կարող է էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:









































