Samsung Galaxy S7-ի վաճառքները գերազանցել են շատ վերլուծաբանների սպասումները, հայտնում է internetua.com-ը: Շուկայում այն ունի մեծ պահանջարկ, և թվում է, որ մոտակա ժամանակներում դա կպահպանվի:
Սպառողների կարծիքով՝ սարքը ճանաչվել է լավագույն սմարթֆոն 5 եվրոպական երկրներում` Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում և Բելգիայում: Սմարթֆոնի ամենաուժեղ կողմերը սպառողները համարում են դիզայնը, էկրանը, տեսախցիկը և մարտկոցի կյանքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նույնպես Galaxy S7-ը գլխավորել է սպառողական վարկանիշը, չնայած այն բանին, որ սովորաբար ԱՄՆ-ում առաջատար են Apple ընկերության արտադրանքները:











































