Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայում իրավիճակի մասին:
«Մեզ ևս երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի է հարկավոր՝ չեմպիոնություն ձևակերպելու համար: Դա վերջնական նպատակն է: Մենք պետք է զգոն լինենք:
«Բավարիա»-ն կարող է ոչինչ չնվաճել: «Բարսելոնա»-ի անկումը հաստատում է դա: Իմ գործը կայանում է նրանում, որպեսզի հասկացնեմ սաներիս՝ չեմպիոնությունն ապահովված չէ: «Բավարիա»-ն պետք է շարունակի աշխատել»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































