ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքի նահանգում ապրիլի 19-ին կայանալիք սկզբնական ընտրությունների նախաշեմին առաջ է անցել իր մրցակից Բեռնի Սանդերսից, հայտնում է TASS-ը:
NBC հեռուստաընկերության, Wall Street Journal պարբերականի և Նյու Յորքի Մարիստ քոլեջի սոցոլոգիական ծառայության հարցումների համաձայն՝ Քլինթոնին աջակցում է դեմոկրատ ընտրողների 57%-ը, իսկ Սանդերսին՝ 40%-ը:
Ընդ որում, Քլինթոնին խոստացել է աջակցել դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի 1776 պատգամավոր, իսկ Սանդերսին՝ 1118 պատգամավոր:









































