Monday, 08 06 2026
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ

Տհաճ անակնկալ՝ Հրազդանի գործող քաղաքապետի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ

 

Հրազդանում այսօր ավարտվեց ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը։ Այն նույն հրապարակում, որտեղ երեկ հանրահավաք անցկացրեց ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը, այսօր քարոզարշավն ավարտեց գործող քաղաքապետի թիմը։ Ի տարբերություն Միքայելյանի, սակայն, այստեղ ժողովրդին բերում էին ավտոբուսներով, և ինչպես մեր հացումները ցույց տվեցին՝ հիմնականում դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցներին։

 Քաղաքապետ Արամ Դանիելյանը սկզբում բավականին բարեհամբյուր էր, մեր հարցադրումներին ի պատասխան նշեց, որ քարոզարշավի վերջում կպատասխանի, սակայն վերջինս ակնհայտորեն նյարդայնացրեց ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի բողոքի ակցիան. Դանիելյանի ելույթի ժամանակ ակտիվիստը բարձրացավ հարթակ և փակցրեց «Իմ թիմը փողն» է կարգախոսով գրություն՝ ի պատասխան քաղաքապետի «Իմ թիմը հրազդանցին» է կարգախոսի։

 Դանիելյանը վերջում հրաժարվեց պատասխանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ քաղաքապետի թիմն այս օրերին կաշառք է բաժանել, վերջինս հանրահավաքից, կարելի է ասել, փախավ իր թիմակիցների հետ։

Նրա շտաբի պետ Կարեն Մարգարյանը մինչդեռ մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն պաշտոնապես արձագանքել են այդ տեղեկություններին, և դրանք որպես բանսարկություն են որակում:

 Սասուն Միքայելյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքից հետո կրկին մեկնել է առաջնագիծ, այստեղ կլինի արդեն ընտրությունների օրը: Նրա նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հույս հայտնեց, որ չնայած համատարած ընտրակաշառքի բաժանմանը, իրենց թեկնածուի հաղթելու հավանականությունը մեծ է։ Ընտրատեղամասերում ևս ունենալու են բավարար թվով վստահելի անձինք, որոնք թույլ չեն տա ընտրախախտում իրականացնել, թեպետ, ըստ Փաշինյանի, Դանիելյանի թիմի հետ գործակցում է նաև ոստիկանությունը:

Դե իսկ Դանիելյանի վերջին նախընտրական հանրահավաքն այսօր ավելի շատ հիմնված էր ոչ թե ապագայի վերաբերյալ խոստումների, այլ մրցակցի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելու վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում