Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի վիճակահանության արդյունքների մասին: «Արքայական ակումբ»-ը դիմակայություն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
««Ռեալ»-ը միշտ ֆավորիտ է, և դա վերաբերում է նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Բայց «քաղաքայիններ»-ը հիանալի թիմ ունեն:
Չեմ ցանկանում լսել խոսակցություններն այն մասին, թե «Սիթի»-ն հեշտ մրցակից է: «Ռեալ»-ին նոր դիմակայություն է սպասվում հզոր թիմի դեմ»,- Goal-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































