ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 15-ին ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին ներկա վիճակին և քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտ աքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարարի տեղակալ Քոչարյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Իրանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը:
Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին:




































