Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կարծում է, որ Թուրքիայում բռնություններ են իրականացվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ընդ որում՝ այդ միջոցները նախաձեռնում է երկրի բարձրագույն ղեկավարությունը:
«Թուրքիայում իրավիճակի զարգացումը չի կարող համարվել քաղաքակիրթ: Դա գիտակցում է նաև թուրքական քաղաքացիական հասարակությունը, որոնց կարծիքներն իշխանությունները փորձում են խլացնել ուժով:
Այս տարեսկզբին Թուրքիայում մեկնարկել է ակադեմիական ու մտավորական շրջանակների ներկայացուցիչների ձերբակալությունների ալիք, որոնք ստորագրել էին «Մենք չենք դառնա հանցանքի համամասնակից» հանրագրի ներքո:
Հետաքննություն է տարվում ավելի քան հազար մարդու նկատմամբ: Բռնությունների սկսման համար փաստացի ազդանշան են ծառայել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որը գիտնականների գործողությունները հավասարեցրել է ահաբեկիչների գործողություններին»,- ասել է նա:









































