Tuesday, 30 06 2026
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Կռվող և զոհվող սերունդը դուրս եկավ միակ ճիշտ հասցեով՝ վերջ տալ ռուսական օկուպացիային

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեկ Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիան համարեց պատմական այն առումով, որ «1921 թվականից ի վեր, եթե չեմ սխալվում, հայոց նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում քաղաքական խոշոր ցույց էր՝ ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության»:

Տիգրան Խզմալյանը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքվածների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին. «Դա մեր ապագան է, նաև՝ այսօրը, նրանք հասակակիցներն էին այն զինվորների, ովքեր զոհվեցին, ովքեր կռվում են, ովքեր կամ եկել են բանակից, կամ գնալու են: Մենք նրանց ենք հանձնում երկիրը շատ ավելի վատ վիճակում, քան ընդունել ենք, և դա իմ սերնդի ծանրագույն մեղքն է»:

Տիգրան Խզմալյանը այդ երիտասարդներին ավելի հասուն և խիզախ է համարում այն գեներալներից, ովքեր 18-19 տարեկան զինվորներին զինեցին 80-ականների զենքերով և պահածոների տուփերով:

«Սա ապտակ էր ոչ այնքան և ոչ միայն Ռուսաստանին: Ապստամբությունը այն մարդկանց լեզուն է, ում չեն լսել: Այդ կռվող և զոհվող սերունդը դուրս եկավ միակ ճիշտ հասցեով՝ վերջ տալ ռուսական օկուպացիային: Սա կարևորագույն գաղափար է և դարավոր վախի ոչնչացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով՝ հայ ազգը հավանաբար միակն է, որ 100 տարի շարունակ փառաբանում և համակրում է իր դահիճներին. «Այն համբերությունը, այն միամտությունն ու դյուրահավատությունը, որ հանդես էր բերոմ հայ ժողովուրդը, աննախադեպ է և անհեթեթ. երիտասարդներն ազատվեցին այդ ցնորքից, այդ հիվանդությունից, այդ վարակից: Եվ սա մեծագույն նվաճումն է»:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ այժմ անհրաժեշտ է ստեղծել քաղաքակրթական այլընտրանք, մի բևեռ, որը կներկայացնի այդ երիտասարդների շահերը, որն իր վրա կվերցնի Հայաստանը դեպի Եվրոպա տանող ճանապարհի ուղղությունը. «Քանի որ ԵՏՄ-ից դուրս գալու Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը այս խորհրդարանը, բնականաբար, չի ընդունի, ուրեմն մենք պետք է մտածենք ողջ, այսպես կոչված, քաղաքական վերնախավը աղբարկղ նետելու և այս երիտասարդ սերնդի ուժերով նորը ստեղծելու մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում