Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց. «Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիայի երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է»:
Հ. Արշամյանը նշեց նաև, որ առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը: Նրա խոսքով՝ չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































