Sunday, 05 05 2024
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում

Հունիսի 6-ին ամբողջ քաղաքը ողողված է լինելու խաչատրյանական երաժշտությամբ

Այս տարին հայ մշակութային կյանքը նշանավորվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակով: Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի կոմպոզիտորի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթը, նույն օրը նաև տեղի կունենա խաչատրյանական տարվա հանդիսավոր բացումը. «Այս օրն ամբողջ քաղաքը ողողված է լինելու խաչատրյանական երաժշտությամբ, ամբողջ քաղաքը զգալու է Խաչատրյանի երաժշտության շունչը և այն ավանդը, որ նա փոխանցել է մեզ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: Նա նշեց, որ լինելու են հատուկ մրցանակներ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը կարժանանա 15 հազար, երկրորդը՝ 10 հազար, երրորդը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Իսկ այն մասնակիցը, որ կանցնի եզրափակիչ երրորդ փուլ, սակայն չի արժանանա ոչ մի մրցանակի, կարժանանա 2000 դոլարին համարժեք դրամի խրախուսական մրցանակի:

Ինչպես տեղեկացանք, այս պահին արդեն 26 մասնակից հայտ է ներկայացրել։ Տիկին Տեր-Հովակիմյանը, խոսելով մրցույթի մասնակիցների թվի մասին, նշեց, որ ժյուրիի համար կարևորը որակն է, ոչ թե քանակը. «Ժյուրիի կազմում պատկառելի մարդիկ են, շատ մեծ աշխարհագրությամբ, բացմանը պատվավոր հյուրերի ցանկում է նաև Արամ Խաչատրյանի որդին, հյուրեր՝ տարբեր երկրներից»:

Նշենք, որ մրցույթը կտևի հունիսի 6-14-ը: Հունիսի 14-ին տեղի կունենա գալա համերգ և մրցույթի հանդիսավոր փակում:

Ժյուրիի կազմում են թավջութակահարուհի Անյա Լեխներы (Գերմանիա), Օլե Ակահոշին (ԱՄՆ/Ճապոնիա), Թիմորա Ռոսլերը (Նիդեռլանդներ/Իսրայել), Քրիստիան Ֆլորեան (Ռումինիա/Գերմանիա), Ալեքսեյ Սելեզնյովը (Ռուսաստան), Էրկի Լահեսման (Ֆինլանդիա): Պատվավոր հյուրերի ցանկում է Ավստրիայի արքայադուստր Իրինան:

«Առաջին լրատվական»-ը տեղեկացավ նաև, որԱրամ Խաչատրյանին նվիրված 2013-2014 համերգային սեզոնը մրցույթից հետո կշարունակվի, աշխարհի մի շարք երկրներում կհնչի խաչատրյանական երաժշտությունը:

Տիկին Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Խաչատրյանը հնչի ոչ ավանդական կերպով, ինչպես մենք անընդհատ լսել ենք: Կարվի նոր գործիքավորում՝ այդ կերպ փորձելով հանրությանն ավելի մատչելի դարձնել Խաչատրյանի ստեղծագործություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում