ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս ռուսական տնտեսությունում գորշ գիծ է, որովհետև իրավիճակը դեռ չի շտկվել, բայց միտումն արդեն դրական է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ուղիղ գծի» ժամանակ Պուտինը, պատասխանելով «ներկայումս ինչ գիծ է ռուսական տնտեսությունում՝ սպիտա՞կ, թե՞ սև» հարցին՝ հայտարարել է, որ «գորշ, որովհետև իրավիճակը դեռ չի շտկվել, բայց այնուամենայնիվ, միտումը դրական է»:
Պուտինը նշել է, որ տնտեսությունում բարդությունների հետ կապված սկսել է ժամանակ տնտեսել:
«Ժամանակը: Դա ամենաթանկն է, ինչ ունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է սկսել խնայել անձամբ նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 14-րդ ամենամյա «Ուղիղ գիծը», որի ժամանակ նախագահը շփվում է երկրի քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հուզող հարցերին։
Նախագահին հարց տալու համար գրանցվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը:






































