ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող միջազգային կոալիցիայի գործողությունները հանգեցրել են այն բանին, որ գրոհայինները գրավել են պաշտպանական դիրքեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԿՀՎ շտաբ-բնակարանում ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ավարտին՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Օբաման ընդգծել է որ ահաբեկիչները կորցնում են զավթված տարածքներն ու իրենց առաջնորդներին։ Նախագահը նշել է, որ կտրվել են ԴԱԻՇ-ի մատակարարումների կարևոր ուղիները, գրոհայինների թիվը երկու տարում ամենաքիչն է։ Այնուամենայնիվ, Օբաման փաստել է Լիբիա ուղևորվող գրոհայինների թվի աճ։
«Մենք կշարունակենք կիրառել մեր տրամադրության տակ եղած գործիքների ողջ զինանոցը՝ այդ երկրից ԴԱԻՇ-ին արմատախիլ անելու համար։ Մենք օգնում ենք Լիբիայի նոր ձևավորված կառավարությանը, որն աշխատում է իր երկրի անվտանգության վրա»,- նշել է նախագահը։











































