Հյուսիսային Կորեան մեկ կամ երկու շարժական հրթիռային BM25 «Մուսուդան» համալիրներ է տեղակայել երկրի հյուսիսարևելյան «Վոնսան» ռազմաբազայից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական կառավարության աղբյուրներին։
Աղբյուրների կարծիքով՝ Փխենյանը համալիրի օգնությամբ կարող է արձակել միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ առաջին նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան 104-րդ տարեդարձի պատվին։
Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում կնշեն «Արևի օրը»՝ պետական տոն՝ ի պատիվ «մեծ առաջնորդ», «hավերժ նախագահ» և «ազգի արև» Կիմ Իր Սենի ծննդյան օրվա։
Եթե արձակումը կայանա, ապա այն կդառնա երկրի մեջ ВМ25 տեսակի միջին հեռահարության հրթիռի առաջին արձակումը։ Մինչև 4000 կմ գործողության շառավղով հրթիռը կարող է հասնել Գուամ կղզի, այսինքն՝ ԱՄՆ տարածք։










































