Նիդերլանդների կառավարությունը մտադիր է հասնել փոփոխությունների ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն՝ փոխանցում է TASS-ը: Նրա խոսքով՝ վերջնական փաստաթուղթը պետք է հաշվի առնի նրանց ցանկությունները, ովքեր հանրաքվեում դեմ են քվեարկել:
Նա նշել է, որ մտադիր է համաձայնության հասնել մինչև այս ամառ: «Եթե մենք դա չկարողանանք անել, մենք կառաջարկենք չվավերացնել համաձայնագիրը»,- նշել է Ռյուտեն:
Ապրիլի 7-ին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ ապրիլի 6-ի հանրաքվեից հետո երկիրը չի կարող շարունակել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը: Համաձայնագիրը պետք է վավերացնեն ԵՄ բոլոր երկրները:









































