Աշխարհում մարդու իրավուքների մասին զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Վաշինգտոնի դաշնակիցներ Թուրքիային և Եգիպտոսին, հայտնում է RIA Novosti-ն:
Ավանդաբար հիմնական քննադատությունն ուղղված է եղել Չինաստանին և Ռուսաստանին, սակայն խիստ բառեր են հնչել նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի և Եգիպտոսի հասցեին:
Եգիպտոսին մեղադրել են մարդկաց տանջամահ անելու դեպքերի, ինչպես նաև բանտերում տեղի ունեցած սպանությունների մեջ: Կարևոր խնդիրներ են եղել անվտանգության ուժերի չափից ավելի օգտագործումը` անօրինական սպանությունների և խոշտանգումների առկայությամբ:
Թուրքիայի կառավարությունը քննադատվել է լեգիտիմ քաղաքական այլախոհների և լրագրողների ճնշման մեջ, օգտագործելով հակաահաբեկչական օրենքները: Նշվել է նաև լրագրողների և սովորական քաղաքացիների դեմ դատավարության, ընդդիմադիր լրատվամիջոցների փակման և «քաղաքապես մոտիվացված» դատավճիռների լայն ազատություն մասին: Բացի այդ, պետդեպարտամենտում հիշեցրել են, որ կառավարությունը կամ նրա գործակալները կատարել են սպանություններ:









































