Նորվեգիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 77 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:
Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արդյունքում գրանցեց 367 կգ արդյունք՝ գրավելով առաջին հորիզոնականը: Իսկ ահա 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկրորդն էր այս քաշային կարգում: Նա երկամարտի 352կգ արդյունք գրանցեց:
Հիշեցնենք, որ կանանց պայքարում 63 կգ քաշային կարգում Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով 5-րդն էր:









































