Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է առաջարկել, որպեսզի միգրանտների հարցով նախարարություն ստեղծվի, հայտնում է Reuters-ը:
Նյու Յորքում միգրանտների իրավունքների պաշտպանության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը հայտնել է, որ ստեղծվելու դեպքում նոր մարմինը կհամակարգի միգրանտների հարցերով դաշնային գործակալությունների և տեղական իշխանությունների գործունեությունը:
Նա նաև ընդգծել է, որ այդ նախագիծը կդառնա միգրանտների և փախստականների հարցով նախագահ Բարաք Օբամայի ջանքերի շարունակությունը:









































