Ֆրանսիայի իշխանությունները խոստանում են Կաննի հայտնի կինոփառատոնում ապահովել անվտանգության բարձրագույն մակարդակ, որը տեղի կունենա մայիսի 11-ից 22-ը և կհավաքի ավելի քան 200 հազար մասնակից, հայտնում է TASS-ը:
Միջոցառումների մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ կավելանա ստուգումների թիվը, և կլավացվի կապը ոստիկանության և հայտնիների անձնական թիկնապահների միջև: Անվտանգության աշխատակիցների և փրկարարների օպերատիվ պատրաստության ռեժիմը կգործի արդեն այս ամսում:
Այդ բոլոր միջոցառումների գլխավոր նպատակն է «կանխել ահաբեկչական սպառնալիքը, որպեսզի նվազագույնի հասցվի իրադարձությունների հնարավորությունը՝ նման նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին»,- նշել է քաղաքային ոստիկանության ղեկավար Իվ Դարոսը:









































