Բելառուսը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է անում նպաստել Մինսկի միանալուն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ելույթի ժամանակ նա հիշեցրել է, որ Բելառուսի նախագահը ԱՀԿ-ի հետ բանակցությունների զգալի ակտիվացման մասին սկզբունքային որոշում է ընդունել:
«Մոտ ժամանակներս կառավարությունը մի շարք հանդիպումներ կունենա կազմակերպության անդամների հետ, ինչպես նաև նորացված բանակցային առաջարկներ կպատրաստի: Հիմա մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը: Ակնկալում ենք արդեն ԱՀԿ անդամ դարձած ԵԱՏՄ գործընկերների աջակցությունը ինչպես կազմակերպությանը Բելառուսի միանալու աշխատանքային խմբում, այնպես էլ՝ ինտեգրացիոն ձևաչափով»,- ասել է Կոբյակովը:






































